12/19/2018

Մեր Մասին

«Սյունյաց երկիր» թերթի հիմնադիրն է «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն: Թերթը լույս է տեսնում 2003թ. հոկտեմբերի 1-ին: Առաջին իսկ համարում «Սյունյաց երկիրն» ազդարարեց իր կարգախոսը, որով առաջնորդվում ենք մինչեւ հիմա եւ առաջնորդվելու ենք հետայսու՝ «Մերն է այս երկիրը, մենք ենք նրա տերը»: Թերթի նպատակը եղել եւ մնում է մարզի մեջ մտնող երբեմնի շրջանների՝ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի առօրյայի լուսաբանումը:

Թերթի ճանապարհը, հիրավի, փորձություններով լի է եղել: 2004թ. սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզպետարանը հետ վերցրեց մարզպետարանի շենքում խմբագրությանը հատկացրած երկու սենյակը: Ավելի ուշ՝ այդ տարվա նոյեմբերին թերթի խմբագրությունը, տեղական իշխանությունների ճնշմամբ, վտարվեց նաեւ Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի շենքից: Այդ օրերին տեղական իշխանությունները հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեցին, որպեսզի Կապանում որեւէ մեկը թերթի  խմբագրությանը վարձակալությամբ տարածք չհատկացնի:

2004թ. հոկտեմբերի 13-ին, տեղական իշխանությունների դրդմամբ, թերթի խմբագրությունը ենթարկվեց ավազակային հարձակման:

2005թ. լույս ապրիլի 1-ի գիշերը Գորիսում հրկիզվեց խմբագրության «Նիվա» մակնիշի մեքենան:

2008թ. մարտի 16-ին (մարտիմեկյան ողբերգությունից հետո երկրում մոլեգնող բռնությունների ժամանակ), առանց որեւէ պատճառաբանության, Գորիսի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվեց թերթի խմբագիրը:

Այդ եւ մյուս դժվարությունները, սակայն, ոչ մի օր անգամ չկանգնեցրին թերթի ընթացքը:

Թերթի ջանքերով (այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ)  կազմակերպվեցին մի քանի գիտաժողովներ.

  • 2003թ. դեկտեմբերի 2-ին՝ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 175-ամյակի կապակցությամբ,
  • 2011թ. դեկտեմբերի 2-ին Սիսիանում՝ նվիրված աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140-ամյակին:
  • 2009թ. դեկտեմբերի 19-ին Գորիսում՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին: Գիտաժողովում համակողմնակիորեն քննարկվեց «Սյունյաց երկիր» թերթի Խ.Աբովյանին նվիրված համարը:
  • 2011թ. հուլիսի 2-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Սյունյաց երկիր» թերթի Գորիս քաղաքի հիմնադրման 140-ամյակին նվիրված համարի շուրջ:
  • 2009թ. հունիսի 13-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Ակսել Բակունցի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողով, որտեղ բազմակողմանիորեն քննարկեց «Սյունյաց երկրի»՝ նախօրյակին լույս տեսած հատուկ համարը՝ Ակսել Բակունցի հոբելյանի առթիվ:

2006թ. հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առիթով, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին:

2012թ. նոյեմբերին թերթի խմբագիրն ու խմբագրի տեղակալ Վահրամ Օրբելյանը պարգեւատրվել են Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով:

2011թ. հունիսի 2-ին թերթի խմբագիրը Սյունիք մարզպետի որոշմամբ պարգեւատրվել է «Ակսել Բակունց» հուշամեդալով: 

Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարած «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» մրցույթի 2010թ. արդյունքներով «Սյունյաց երկիր» թերթը «Պարբերական մամուլ» անվանացանկում արժանացել է մրցանակի՝ ազգային ինքնությանը նվիրված հրապարակումների համար:


ԹԵՐԹԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գլխավոր խմբագիր

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
Գլխավոր խմբագրի տեղակալ, լրագրող

ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հաշվապահ

ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Համակարգչային ձեւավորող

ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ինտերնետային էջի ադմինիստրատոր

ՎԱՍԻԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Ներկայացուցիչ Երեւանում

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: