11/21/2018

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ

Ըստ Սյունիքի մարզի դատախազության տարածած մամլո հաղորդագրության` Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վահագն Ավետիսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ (ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 1-ին մաս):Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քաջարան քաղաքի բնակիչ Վահագն Ավետիսյանը 2012թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, առանց պետական գրանցման, վաճառել է դիզելային վառելիք` իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` պետությանը պատճառելով զգալի չափի վնաս:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: