09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նամակ է հղել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին...

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նամակ է հղել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին...

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նամակ է հղել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, որում մասնավորապես ասված է. «Սահմանային Քաջարան գյուղի բնակչության անունից խնդրում ենք Ձեր օգնությունը` Քաջարան քաղաքից մինչեւ Քաջարան գյուղ ձգվող մոտ 2կմ երկարության ճանապարհը հիմնանորոգելու համար: Մենք տեղյակ ենք Ձեր կողմից կատարվող հայրենանվեր բազում ձեռնարկումներին: Վստահ ենք նաեւ, որ Ձեզ համար միեւնույն չէ սահմանային գյուղերի իրավիճակը: Հենց այդ համոզմամբ էլ դիմում ենք Ձեզ` ակնկալելով դրական վերաբերմունք:Նախիջեւանի սահմանից 4-5կմ հեռավորության վրա գտնվող մեր գյուղում տարիներ շարունակ ոչինչ չի արվել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Այդ անտարբերությունը բխում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության` գյուղի տարածքը հանքավայր դարձնելու ապազգային հավակնությունից, ինչին դեմ են համայնքի բնակիչները: Ավելին, համայնքի բնակիչները վճռական են իրենց դիրքորոշման մեջ` ընդմիշտ բնակվելու իրենց նախնիներից ժառանգություն ստացած բնօրրանում: Ձեր կողմից ցուցաբերվող օգնությունը, հավատացեք, մեծ քայլ կլինի այդ գյուղի պահպանման ու վաղվա օրվա հանդեպ մարդկանց հավատի ամրապնդման գործում»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: