09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Ձերբակալվել են նաեւ մարզի դատախազի տեղակալն ու գործով քննիչը

Առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Իսկ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը (ՀՀ ոստիկանության պետի հրամանով 07.09.2012 թ. ազատվել է պաշտոնից եւ գրանցվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում):

Մինչ այդ` նույն գործով եւ նույն հիմնավորումներով ձերբակալվել էին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, Կապանի տարածաշրջանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանը:

Ինչպես նշում են մայրաքաղաքային լրատվամիջոցները` գործի կեղծման հետ կապ ունի Սյունիքի մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվեդյանը, ով դեռեւս ձերբակալված չէ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: