09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ. «Ստրուկ ունենալ, նշանակում է ինքնակամ հրաժարվել ազատությունից, կախված լինել ստրուկի` հնարավոր ապստամբության տագնապից»

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ. «Ստրուկ ունենալ, նշանակում է ինքնակամ հրաժարվել ազատությունից, կախված լինել ստրուկի` հնարավոր ապստամբության տագնապից»

Անժամանակ մահը մեզնից խլեց 53 տարին դեռ չբոլորած մեր լավագույն գործընկերոջը` սիրված գրող, գրականագետ, փիլիսոփա, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան Վաչե Պապիկի Եփրեմյանին:

Հունվարի 29-ի առավոտից տարածված գույժը ցնցեց Կապանի մասնաճյուղի ողջ կոլեկտիվին. նախ սարսափելի էր որպես լուր, հետո` որպես փաստ։ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը կորցրեց մարդկային մեծ արժեք` ինքնատիպ անձնավորության։ Կորուստն ահռելի է։ Մեզնից անժամանակ հեռացավ մեր մեծ ընկեր, բարեկամ, գիտնական Վաչե Եփրեմյանը։

Ինչքան էլ ցավալի է, այլեւս մասնաճյուղի պատերի ներսում չի լսվելու ինքնատիպ հումորով, երկաթյա տրամաբանությամբ լեցուն սիրելի Վաչեի ցանկալի խոսքը։

Վաչե Եփրեմյանը` իր կյանքն ու հոգին անմնացորդ նվիրելով աշխատանքին, ապրում էր ամեն մի օրով եւ ապրեցնում շրջապատողներին իր խորհուրդներով ու խորիմաստ մտքերով։

Ծնվել է 1960 թվականի հունիսի 11-ին Կապան քաղաքում։ 1982 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1987 թվականին` համալսարանի հայոց բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1988 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել գիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2008 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր է, ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող «Գրականության տեսություն» մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի գրողների միության անդամ է։

1987-95թթ. Կապանի պետական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն էր։

1994թ. հիմնադրել է «Կապան» ¥«Կապանցիներ»¤ շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ 2001թ.։

1999 թվականից աշխատանքի է անցել ՀՊՃՀ ¥Պոլիտեխնիկ¤ Կապանի մասնաճյուղում` սկզբում` սոցիալ-քաղաքական առարկաների եւ լեզուների ամբիոնի վարիչ, 2004 թվականից` ընդհանուր պատրաստականության դեպարտամենտի վարիչ, 2009 թվականից ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան` համատեղությամբ մնալով ամբիոնի վարիչ։

Վաչե Եփրեմյանը 3 մենագրության, 2 գիտական թարգմանության եւ ավելի քան 50 գիտական հոդվածի հեղինակ է։ «Անտարես» հրատարակչության կողմից հայտարարված մրցույթում նրա հեղինակած «Կոկտեյլ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը 2012 թվականին ճանաչվել էր տարվա լավագույն պատմվածք։

Նա դեռ երիտասարդ էր, կյանքով լեցուն, ուներ բազում ծրագրեր, եւ նրա մահը ոչ միայն կորուստ էր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի, գրական աշխարհի, այլեւ երկրի մտավորականության համար։

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրինություն եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: