09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Հերթական անգամ որոշ անհավատ-արկածախնդիրների խումբ որոշել էր Վահանավանքում սուրճ խմել եւ խարույկ վառել:

Հերթական անգամ որոշ անհավատ-արկածախնդիրների խումբ որոշել էր Վահանավանքում սուրճ խմել եւ խարույկ վառել:

Հերթական անգամ որոշ անհավատ-արկածախնդիրների խումբ որոշել էր Վահանավանքում (եկեղեցու ներսում) սուրճ խմել եւ խարույկ վառել: Այդ սրբապիղծների խումբը, սակայն, դրանով չէր բավարարվել` որոշելով մոմավառության համար նախատեսված ավազը շաղ տալ եկեղեցով մեկ: «Սա առաջին անգամ չէ, արդեն մի 20-30 անգամ նման բան եմ նկատել: Այս մասին տեղյակ են թե՛ հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային կառույցում, թե՛ Կապանի ոստիկանությունում», - նշեց Վահանավանքի մոմավաճառ Էդիկ Հարությունյանը: Նա առավոտյան զանգահարել էր «Սյունյաց երկրի» խմբագրություն եւ այդ մասին տեղյակ պահել թերթի լրագրողին: «Անձրեւի պատճառով երկու օր Վահանավանք չէի եկել, այսօր եկա եւ ամբողջ եկեղեցին ապականված գտա, ավազը շաղ էր տրված եկեղեցու հատակին, շուրջ բոլորը քաղցրավենիքի թղթեր էին եւ մարած խարույկ: Ամեն անգամ այդպես է լինում, ստիպված մաքրում եմ, բայց այդպես չի կարելի», - ավելացրեց Է.Հարությունյանը: Կարծում ենք, որ Կապանի ոստիկանությունը պետք է այս առիթով քայլեր ձեռնարկի: Իսկ երկոտանի այդ արարածներին հիշեցնում ենք, Աստծուց վախեցե՛ք, ձեր այլասերությունների համար այլ տեղ գտե՛ք»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: