09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Սերժ Սարգսյանը պարտություն է կրել Կապան քաղաքում

Սերժ Սարգսյանը պարտություն է կրել Կապան քաղաքում

Կապան քաղաքում, ինչպես նախորդ ընտրություններում, ձեւավորվել էր 21 ընտրական տեղամաս՝ N38/1-ից մինչեւ N38/21:

Ընտրողների ընդհանուր թիվը քաղաքում 31201 էր:

Քվեարկությանը մասնակցել է 17712 ընտրող (ընտրողների ընդհանուր թվի 56.8%-ը):

Անվավեր է համարվել 443 քվեաթերթիկ:

21 ընտրատեղամասից 17-ում Սերժ Սարգսյանն ավելի ցածր արդյունք է գրանցել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ յուրաքանչյուր թեկնածուի օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն այսպիսի պատկեր ունի՝

- Բագրատյան Հրանտ՝

241 (1.4%),

- Հայրիկյան Պարույր՝

165 (1.0%),

- Հովհաննիսյան Րաֆֆի՝

9375 (54.3%),

- Ղուկասյան Անդրիաս՝

93 (0.54%),

- Մելիքյան Արման՝

32 (0.2%)

- Սարգսյան Սերժ՝

7274 (42.1%),

- Սեդրակյան Վարդան՝

74 (0.43%):

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում 2101 ձայնով զիջել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը պարտություն է կրել նաեւ Սիսիան քաղաքի յոթ ընտրատեղամասից երեքում, Շաքե, Եղվարդ, Ծավ, Շրվենանց գյուղերում եւ Քաջարան քաղաքի երեք տեղամասից մեկում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: