11/20/2018

Քաջարանն առաջին անգամ արթնության նշաններ է ցույց տալիս

Քաջարանն առաջին անգամ արթնության նշաններ է ցույց տալիս

Անկախության տարիներին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջին անգամ Քաջարան քաղաքի ընտրազանգվածն այսչափ երկփեղկվել է: Գործող նախագահի գլխավոր մրցակիցն առաջին անգամ ստացել է քվեների 45.7%-ը: Րաֆֆի Հովհաննիսյանին 257 ձայնով գերազանցել է Սերժ Սարգսյանը (52.53%): Վերջինս, միաժամանակ, երեք ընտրատեղամասից մեկում պարտություն է կրել: Աննշան թվով ձայներ են ստացել նախագահի մյուս թեկնածուները:

Քաջարանյան քվեարկության արդյունքները, անշուշտ, լուրջ վերլուծության կարիք ունեն: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ կոմբինատի սեփականաշնորհման անվան տակ 2004թ. տեղի ունեցած կողոպուտից հետո ունեզրկված քաջարանցիներն արթնության նշաններ են ցույց տալիս: Քաջարանցիները 2008-ից ի վեր հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հետ կվերադարձնի մի քանի հոգու կողմից իրենցից գողացածը, բայց նրանց սպասելիքները չարդարացան: Ի դեպ, Սերժ Սարգսյանի սյունիքյան շտաբը գլխավորում էր քաջարանյան կլանի կնքահայր Մաքսիմ Հակոբյանը: Եվ զարմանալի է, որ նա անգամ իր բնօրրանում չի կարողացել պաշտպանել Սերժ Սարգսյանի շահերը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: