11/18/2018

Քվեարկության նախնական արդյունքները Սյունիքում

Քվեարկության նախնական արդյունքները Սյունիքում

ՀՀ նախագահի ընտրությունը Սյունիքի մարզում իրականացվել է 153 ընտրական տեղամասում, այդ թվում՝ N37 ընտրատարածքում՝ 77 տեղամաս, N38 ընտրատարածքում՝ 76 տեղամաս:

Ընտրողների ընդհանուր թիվը մարզն ընդգրկող երկու ընտրատարածքում 109713 էր, այդ թվում՝ N37 ընտրատարածքում՝ 57354, N38 ընտրատարածքում՝ 52359:

Քվեարկությանը մասնակցել է 71985 ընտրող (ընտրողների ընդհանուր թվի 65.6%-ը), այդ թվում՝ N37 ընտրատարածքում՝ 38228 (66.7%), N38 ընտրատարածքում՝ 33757 (64.5%):

Երկու ընտրատարածքում անվավեր է համարվել 1644 քվեաթերթիկ:

Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը՝

- Բագրատյան Հրանտ՝ 902 (N37-ում՝ 429, N38-ում՝ 473) -1.28%,

- Հայրիկյան Պարույր՝ 587 (N37-ում՝ 302, N38-ում՝ 285) – 0.83%,

- Հովհաննիսյան Րաֆֆի՝ 22364 (N37-ում՝ 8601, N38-ում՝ 13763) – 32.0%,

- Ղուկասյան Անդրիաս՝ 239 (N37-ում՝ 108, N38-ում՝ 131) – 0.34%,

- Մելիքյան Արման՝ 129 (N37-ում՝ 68, N38-ում՝ 61) – 0.18%,

- Սարգսյան Սերժ՝ 45734 (N37-ում՝ 27583, N38-ում՝ 18151) – 65.02%,

- Սեդրակյան Վարդան՝ 281 (N37-ում՝ 145, N38-ում՝ 136) -0.4%:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: