09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Սյունիքում պակասել է ե՛ւ ընտրողների, ե՛ւ քվեարկության մասնակիցների թիվը

2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Սյունիքի մարզի ընտրողների թիվը 121636 էր, քվեարկությանը  մասնակցածների թիվը՝ 87932 (72.09%): 2013թ. փետրվարի 18-ի ընտրությանը մարզի ընտրողների ընդհանուր թիվը դարձել է 109713, քվեարկությանը մասնակցածների թիվը՝ 71985 (ընտրողների ընդհանուր թվի 65.6%): Դա նշանակում է, որ 11923-ով պակասել է ընտրողների թիվը, 15947-ով՝ քվեարկությանը մասնակցածների թիվը: Արտառոց այս թվերի վերաբերյալ ոչ ոք դեռեւս բացատրություն չի տվել: Հատկապես անհասկանալի է ընտրողների թվի նման նվազումը: Հարցի վերաբերյալ շատ թե քիչ հիմնավոր պարզաբանումներ չտվեցին նաեւ մարզի տարածքն ընդգրկող N37 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Ստեփանյանն ու N38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանը: Լավատեղյակ որոշ աղբյուրներ, մինչդեռ, վկայում են, որ մարզում ընտրողների ընդհանուր թվի եւ քվեարկությանը մասնակցածների թվի էական նվազումը պայմանավորված է եղել զինվորականների մասնակցության սահմանափակմամբ: Քվեարկությանն այս անգամ մասնակցել են միայն մարզի տարածքում տեղաբաշխված զորամասերի զինվորականները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: