11/21/2018

«Լավագույն գրադարան» մրցանակը` Կապանին

«Լավագույն գրադարան» մրցանակը` Կապանին

Փետրվարի 15-ին Վանաձորում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսը (մարզային ArtExpo), որին մասնակցել էր նաեւ Կապան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը մեզ տեղեկացրեց, որ կապանցիները ներկայացան «Մշակութային լավագույն քաղաքային համայնք», «Լավագույն գրադարան», «Լավագույն թանգարան», «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող», «Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ» անվանակարգերում: Մրցույթի« Լավագույն գրադարան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կապանի ակումբագրադարանային միավորումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: