11/21/2018

Նշվեց մայրենի լեզվի միջազգային օրը

Նշվեց մայրենի լեզվի միջազգային օրը

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն էր, որն ամբողջ աշխարհում սկսել են տոնել 1999 թվականից` UNESCO-ի որոշմամբ: Տոնի հիմնական նպատակը լեզվական ու մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելն է: Մայրենի լեզվի միջազգային օրը նշվել է նաեւ Սյունիքի մարզի բազմաթիվ դպրոցներում: Կապանի N9 ավագ դպրոցում հայոց լեզվին նվիրված տասնօրյակ է հայտարարվել, միաժամանակ դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները միջոցառում էին կազմակերպել, որի ընթացքում ներկայացրել էին հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի կյանքը, գործունեությունը, հայոց գրերի ստեղծման պատմությունը: Աշակերտները կատարեցին նաեւ մայրենի լեզվին նվիրված երգեր, արտասանեցին բանաստեղծություններ, իսկ մինչ այդ պատրաստել էին պատի թերթեր, լեզվին նվիրված պաստառներ: Նմանատիպ միջոցառումներ էին կազմակերպվել նաեւ Կապանի N2 ավագ, N7 հիմնական, N6 միջնակարգ դպրոցներում: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: