09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Կմեկնարկի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլը

Փետրվարի 5-8-ը Սյունիքի մարզի չորս տարածաշրջանում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցեց 2455 աշակերտ` Կապանից` 826, Գորիսից` 649, Սիսիանից` 780, Մեղրուց` 200: 

Օլիմպիադան անց է կացվել 16 առարկայից, իսկ մաթեմատիկայի օլիմպիադան այս տարի եւս անցկացվեց է համացանցով:Ընթացքի մեջ են մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան փետրվարի 23-ից մինչեւ մարտի 14-ը: Այն անցկացվելու է մարզկենտրոն Կապանում՝ «Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետների հսկողությամբ՝ ամեն օր մեկ առարկայից: 

Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու է հանրակրթական դպրոցների 571 աշակերտ, այդ թվում` Կապանից` 195, Գորիսից` 146, Սիսիանից` 153, Մեղրուց` 77 հոգի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: