09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Նոր գիրք Մեղրու նռնենու, թզենու եւ արքայանարնջենու մշակության մասին

Նոր գիրք Մեղրու նռնենու, թզենու եւ արքայանարնջենու մշակության մասին

Գյուղատնտեսությամբ զբաղվողների (եւ ոչ միայն) սեղանին է դրվել «Սյունիքի ԳԱՄԿ», ՓԲԸ Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու Գեւորգ Մարգարյանի եւ «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սանդրո Աբովյանի «Նռնենու, թզենու եւ արքայանարնջենու մշակությունը» գունազարդ գրքույկը: Ինչպես նշված է առաջաբանում, այն նպատակ ունի գիտաճանաչողական եւ գործնական օգնություն ցուցաբերել գյուղացիական մենատնտեսներին, ագարակատերերին, սիրող այգեգործներին եւ ուսանողներին: Գրքույկում հեղինակները նկարագրում են իրենց բազմամյա հետազոտությունները, պտղաբույծների առաջավոր փորձը նռնենու, թզենու եւ արեւելյան խուրմայի (արքայանարնջի) մշակության վերաբերյալ` հաշվի առնելով գիտական հիմնավորումներն ու մոտեցումները: Բացի այդ` նրանում տրված են վերոհիշյալ պտղատու տեսակների ագրոտեխնիկական եւ կենսաբանական առանձնահատկությունները, նրանց նշանակությունը եւ օգտագործումը ընտանեկան տնտեսության, սննդարդյունաբերության եւ ժողովրդական բժշկության բնագավառներում: Գրքույկը հրատարակվել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ՝ «Շուկաներ Մեղրու համար» ծրագրի շրջանակներում, իսկ գրքի մասնագիտական խմբագիրն է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Հարությունյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: