09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Կապանի աթլետների հաղթանակը

Կապանի աթլետների հաղթանակը

Ապրիլի 5-6-ին Ախալցխա քաղաքում (Վրաստան) անցկացվեցին կրոսավազքի միջազգային մրցումներ, որոնց մասնակցեց Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի թիմը՝ վեց մարզիկ եւ մեկ մարզիչ կազմով (պատվիրակության ղեկավար, Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արշամ Սարգսյան): Մարզիչը տեղեկացրեց, որ մեր մարզիկներից հաջողության հասան 1997-99թթ. տարիքային խմբում Իրինա Պողոսյանը, ով գրավեց երկրորդ պատվավոր տեղը 2600մ վազքատարածությունում, եւ Վալյա Ավագյանը 3200մ վազքատարածությունում: Երկուսն էլ դարձան երկրորդ մրցանակակիր: 3200մ վազքատարածությունում վերջնագիծը հինգերորդը հատեց կապանցի Էմմելիա Պետրոսյանը: Հաջող կարելի է համարել Արմեն Արզումանյանի եւ Դավիթ Ավագյանի ելույթները, ովքեր 3200մ վազքատարածությունում համապատասխանաբար գրավեցին վեցերորդ եւ յոթերորդ տեղերը: Ամենակրտսեր մասնակից Սոնա Արզումանյանը 1300մ վազքատարածությունում վատ հանդես չեկավ: Մարզիչ Արշամ Սարգսյանը գոհունակություն հայտնեց կապանցի աթլետների մրցելույթների կապակցությամբ: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգեւատրվեցին Վրաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հավաստագրերով եւ դրամական մրցանակներով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: