11/20/2018

Ագարակի ՊՄԿ-ն պարտավորվել է պետբյուջե փոխանցել $ 400,000 համարժեք դրամ

Ագարակի ՊՄԿ-ն պարտավորվել  է պետբյուջե փոխանցել $ 400,000 համարժեք  դրամ

Ըստ Էկոլուրի (12 ապրիլի 2013թ.)՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI-րդ դարերի Բազիլիկ եկեղեցու տակից: Բացահանքի տարածքում գտնվող եկեղեցու  տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է  2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ  պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%: Այս մասին նշված է Ագարակի բացհանքի ընդլայնման աշխատանքային նախագծում:  Կոմբինատը պարտավորվել  է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք  դրամ, որպեսզի  եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք: Բացհանքի արտադրողականությունը տարեկան 3 միլիոն տոննայից դառնալու է 3,5 միլիոն տոննա: Նպատակն է բացահանքի արտադրողականությունը համադրել Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականության հետ, որը տարեկան նույնպես կազմում է 3,5 միլիոն տոննա: Հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի գործունեության ժամկետը  25 տարի է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: