11/21/2018

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «... Չեմ ճանաչում կեղծ իշխանություններին»

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «... Չեմ ճանաչում կեղծ իշխանություններին»

ՀՀ նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կարդաց երդման տեքստ, որ կրկնում էին հավաքվածները:

«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ իշխանություններին, չեմ հնազանդվելու սուտ օրենքին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին:

Ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, եւ ես չեմ վախենում, եւ ես չեմ վաճառվում, եւ ես չեմ նահանջում: Մենք` Հայաստանի 4-րդ Հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով եւ չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար, եւ մենք հաղթելու ենք:

Մենք` նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու բոլոր հայաստանցիները, որտեղ կա իրավունք, որտեղ կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ: Այդ օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: