09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Տարօրինակ զարգացումներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շուրջ

Տարօրինակ զարգացումներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շուրջ

Տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շուրջ: Իրականացվող ստուգումը, կարծեք, ավարտին է հասել: ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ` ստուգման արդյունքում ընկերությունում ֆինանսական բնույթի լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի համար 8 մլրդ դրամի չափով տուգանվել է ՓԲԸ-ն: Հետընտրական ամբողջ շրջանում մեծամասամբ արտերկրում գտնվող Մաքսիմ Հակոբյանը մի քանի օրով վերադարձել էր Հայաստան` ակտի հետ իր անհամաձայնությունը հայտնելու համար, բայց` անօգուտ: Սույն տեղեկատվության հավաստիությունը պարզելու հնարավորություն չունեցանք, քանզի, ինչպես նշվել է քանիցս, այդ ձեռնարկությունում խստագույն արգելանք է դրված տեղեկատվության ամենափոքր արտահոսքի վրա անգամ: Քաջարանում, մինչդեռ, չեն դադարում խոսակցություններն առ այն, որ ստուգումը եւ դրա արդյունքում ծնված ակտն ընկերության գլխավոր տնօրենին պատժելուն միտված քայլ է` ՀՀ նախագահի ընտրության շրջանում Կապանում եւ Քաջարանում դրսեւորած անգործության համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: