11/21/2018

Գորիսում նշվեց Գուսան Աշոտի ծննդյան օրը

Գորիսում նշվեց Գուսան Աշոտի ծննդյան օրը

Ապրիլի 25-ը Գուսան Աշոտի ծննդյան օրն է (ծնվել է 1907թ.), ինչի առիթով Գորիսի հասարակայնության ներկայացուցիչներն այցելեցին մեծ երգահանի ու բանաստեղծի գերեզման եւ խոնարհվեցին նրա անմահ հիշատակի առջեւ: Պսակադրություն կատարվեց նաեւ Գուսանի՝ Գորիսի մշակույթի կենտրոնի բակում գտնվող հուշարձանի պատվանդանին: Այնուհետեւ Գուսան Աշոտի տան բակում ներկայացվեց գրական-երաժշտական համադրույթ: Նրա ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ Գուսան Աշոտի անվան ժողգործիքների ժողովրդական համույթը: Գուսան Աշոտի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումների շարքը կազմակերպել էր Գորիսի քաղաքապետարանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: