09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Կապանում էր

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Կապանում էր

Ապրիլի 27-ին Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մարզկենտրոնի բնակիչների հետ: Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ ապրիլի 9-ին ժողովուրդը հաղթեց, արյուն չթափվեց, եւ պայքարը շարունակվում է հանուն մեր երեխաների ապագայի: Նա նաեւ ներկաներին տեղեկացրեց ապրիլի 19-ին առաջարկված «Նոր Հայաստան» ազգային-քաղաքացիական շարժման հռչակագրի եւ մայիսի 9-ին` ժամը 15-ին, Երեւանի ավագանու ընտրության հաղթանակից հետո Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Հանդիպման վերջում նրանք, ովքեր ցանկանում էին միանալ շարժմանը, գրանցվում էին առաջարկվող ցուցակում` «Նոր Հայաստան» շարժման կազմկոմիտե ստեղծելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: