11/21/2018

Երեւանի «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի մամուլի ասուլիսը

Երեւանի «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի մամուլի ասուլիսը

Ապրիլի 26-ին Երեւանի «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի մամուլի ասուլիսը, որի գլխավոր թեման ընկերության` բնապահպանի դեմ ուղղված հայտնի դատական հայցն էր: Գլխավոր տնօրենը նախ ներկայացրել է ընկերության գործունեությունը, կրկին հերքել բնապահպանի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Կապանի լեռնահանքային ձեռնարկությունում ժամանակին կիրառվել է էլեկտրաշոկ: Ըստ Հրաչ Ջաբրայանի` ընկերության նախկին ղեկավարությունը ժամանակին մտադրություն է ունեցել ձեռք բերել էլեկտրաշոկ` գիշերային ներխուժումներն ու գողությունները կանխելու նպատակով, բայց այդպես էլ ձեռք չի բերել: Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողներին հետաքրքրել է նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունների փոխհարաբերությունների հարցը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: