11/19/2018

Կապան-Քաջարան ավտոճանապարհին աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է

Կապան-Քաջարան ավտոճանապարհին աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է

Մայիսի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, որի հետեւանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը: Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն եւ ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: