09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Անչափահասներին ծխախոտ եւ ոգելից խմիչք վաճառելու համար անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության

Անչափահասներին ծխախոտ եւ ոգելից խմիչք վաճառելու համար անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության

Դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում Կապան քաղաքի անչափահաս բնակիչներ Ս. Հ.-ին, Մ. Մ.-ին եւ Վ. Հ.- ն ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառելու համար Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ.Դավթյանը եւ «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ.Խաչատրյանը:

Անչափահասները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դրսեւորել են հակաօրինական վարքագիծ եւ կատարել հանցագործություն:

Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարեւորությունը, պարզաբանում ենք, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սյունիքի մարզի դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: