11/20/2018

ԱՄՀ–ն 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի 4.5% աճ է կանխատեսում

ԱՄՀ–ն 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի 4.5% աճ է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականին կկազմի 4.35 տոկոս, իսկ 2014 թվականին` 4.1 տոկոս: Այս մասին ասվում է  ԱՄՀ–ի «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook) զեկույցի ապրիլի խմբագրականի մեջ:

Հայաստանի տնտեսական աճը 2012թ. արդյունքներով կազմել է 7.2 տոկոս: Հայաստանի 2013թ. պետբյուջեում դրված է ՀՆԱ-ի 6.2 տոկոսանոց աճ: Կոնսենսուս–կանխատեսման համաձայն, որն ընդգրկում է ԱՄՀ, ՀԲ և ՎԶԵԲ գնահատականներ, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2013թ. կկազմի 4.6 տոկոս:

Զեկույցի համաձայն՝ սպառողական գների ցուցիչը Հայաստանում (2012թ. աճը` 4,7%) 2013 թվականին կաճի 4,2 տոկոսով, 4 տոկոսով` 2014 թվականին, ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն (10,6 տոկոս` 2012 թվականին) կկազմի ՀՆԱ-ի 9,6 տոկոսը 2013 թվականին եւ 8,2 տոկոս` 2014 թվականին, իսկ գործազրկության մակարդակը  (19%  2012 թվականին) 2013 թվականին կնվազի 18,5 տոկոսով եւ 18 տոկոսով` 2014 թվականին:

ԱՄՀ զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճին առաջիկա երկու տարիներին կնպաստի ավելի նորմալ եղանակային պայմաններին վերադառնալը, վարկային էքսպանսիայի դանդաղումը, ինչպես նաեւ բյուջետային կոնսոլիդացման շարունակությունը:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրներում, ինչպես նշվում է ԱՄՀ նյութերում, ՀՆԱ աճի ցուցանիշը կբարձրանա 2012 թվականի համեմատ, շնորհիվ արտաքին միջավայրի աստիճանական կայունացման եւ նավթի բարձր գների ամրագրման: Միաժամանակ, Կովկասի  ու Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները, որոնց օգնում են դրամական փոխանցումները եւ հումքի բարձր գները, ավելի ինտենսիվ կաճեն, քան ԱՊՀ եվրոպական մասում:  

«Համեմատաբար հաջող մեկնարկից հետո, 2012 թվականի ընթացքում ԱՊՀ երկրների ակտիվությունը նվազեց, ինչի արդյունքում ՀՆԱ աճը կազմեց 3.5 տոկոս 2012 թվականին` 2011 թվականի 4.7 տոկոսի դիմաց: Գլոբալ անկումն ազդել է ողջ տարածաշրջանի արտահանման ծավալների վրա, թեեւ ավելի ուժեղ հարվածը բաժին է ընկել ԱՊՀ–ի եվրոպական մասին, քան Կովկասին եւ Կենտրոնական Ասիային», - նշում են ԱՄՀ-ում:

Կանխատեսումների համաձայն` ԱՊՀ երկրներում աճը 2013 թվականին կմնա նախորդ տարվա մակարդակում` 3.5 տոկոս, եւ 2014 թվականին կհասնի 4 տոկոսի` պայմանավորված համաշխարհային էկոնոմիկայի աստիճանական վերականգնումով եւ հումքի կայուն գներով: Լրացուցիչ աջակցություն կարող է հանդիսանալ ֆինանսական պայմանների բարելավումը:

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում կանխատեսվում է 6 տոկոսի չափով 2013-2014 թվականներին: Այդ երկրների տնտեսություններն առաջվա պես կհենվեն Ռուսաստանից եկող տրանսֆերտների եւ հանքային եւ էներգետիկ հումքի բարձր գներին:

ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ ԱՊՀ երկրներում 2013 թվականին գնաճի մակարդակն էապես չի փոխվի:

Մյուս կողմից` գոյություն ունեն նավթի գների հնարավոր նվազման հետ կապված ռիսկեր, որոնք ոչ բարենպաստ ազդեցություն կունենան Ռուսաստանի եւ Ղազախստանի տնտեսությունների վրա, ինչը նաեւ կազդի նախկին ԽՍՀՄ մյուս երկրների վրա:

«Առեւտուրը, ուղիղ արտերկրյա ներդրումների ներհոսքը Ռուսաստանի կողմնակի ազդեցության հիմնական ուղիներից է ԱՊՀ երկրների նկատմամբ: Օրինակ, Ռուսաստանում աշխատող միգրանտների դրամական միջոցները Հայաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի տնտեսական ակտիվության առանցքային գործոն են»:

Հետազոտողները միաժամանակ նշում են, որ ԱՊՀ երկրների զարգացման առանցքային գերակայություններից մեկը բյուջետային պահուստների վերականգնման քաղաքականությունն է, իսկ տարածաշրջանին անհրաժեշտ է խթանել կառուցվածքային բարեփոխումները դրա աճի ներուժի բարձրացման համար:

arka.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: