09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Վրաերթի է ենթարկվել Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը

Վրաերթի է ենթարկվել Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը

Մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ «Ավիատրանս» ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վլադիկ Առաքելյանին:

Ըստ ՄԱՄՈՒԼ.am-ի Վ. Առաքելյանի վիճակը կայուն է, կոտրվածքներ ունի ոտքերի, ձեռքերի շրջանում, շնչառական սրվածություն է նկատվում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: