09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Կապանցի Լեւոն Աղասյանը` Եվրոպայի չեմպիոն

Կապանցի Լեւոն Աղասյանը` Եվրոպայի չեմպիոն

Մեր թերթի նախորդ համարում տեղեկություն էինք տարածել առ այն, որ կապանցի Լեւոն Աղասյանն Իտալիայում անցկացված 18-19 տարեկանների Եվրոպայի աթլետիկայի առաջնության եռացատկ մարզաձեւում 16մ 01սմ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հուլիսի 25-ին մարզկենտրոնը ցնծությամբ դիմավորեց նրան: Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լ.Աղասյանի մեծարման արարողություն: Մի խումբ համաքաղաքացիներ քաղաքի մուտքի մոտ մեծ խանդավառությամբ դիմավորեցին կապանցի  չեմպիոնին եւ նրա առաջին մարզիչ Արսեն Պետրոսյանին: Քաղաքապետարանի հարակից այգում փողային նվագախմբի եւ երեխաների շնորհավորանքների ուղեկցությամբ նրանց դիմավորեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ այլ պաշտոնյա անձինք: Քաղաքապետը շնորհավորեց Լեւոնին, նրա մարզչին, հարազատներին եւ բարեկամներին` համոզված լինելով, որ կլինեն նորանոր եւ ավելի բարձր նվաճումներ: Քաղաքապետարանի եւ մարզպետարանի կողմից փոխանցելով դրամական պարգեւներ եւ խրախուսական նվերներ` քաղաքապետը շնորհավորեց նաեւ մարզպետի` Վահե Հակոբյանի անունից, ով բացակայում էր մարզկենտրոնից: Շնորհավորանքներին միացան նաեւ փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը եւ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 500 հազար դրամ պարգեւավճար հանձնեց Լեւոնին եւ 200 հազար դրամ` մարզչին: Իրենց խոսքում մարզիչ Արսեն Պետրոսյանը եւ Լեւոն Աղասյանը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` նշելով, որ հաղթանակն իրենց պարտավորեցնում է, եւ երիտասարդ մարզիկներին խորհուրդ տվեցին ջանասիրաբար պարապել իրենց նպատակներին հասնելու համար:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: