11/19/2018

Համագործակցություն միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրացի ներդնողների հետ` ի շահ Կապանի

Համագործակցություն միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրացի ներդնողների հետ` ի շահ Կապանի

Հարցազրույց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ

Կապան քաղաքի միջազգային կապերի եւ քաղաքային իշխանության` միջազգային կառույցների ու ծրագրերի հետ համագործակցության, ինչպես նաեւ մարզկենտրոնում գործող օտարերկրացի գործատուների եւ սեփականատերերի գործունեության մասին է զրույցը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

– Պարո՛ն Հայրապետյան, 2002 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի հետ Կապանը քույր քաղաք է, ի՞նչ փուլում է այդ քաղաքի հետ համագործակցությունը:

– Տեւական լռությունից հետո բոլորովին վերջերս կապ հաստատեցինք Գլենդել քաղաքի իշխանությունների հետ, եւ որոշվեց մեզ ենթակա կառույցներում` մասնավորապես Կապանի երկու մանկապարտեզում, վերանորոգման աշխատանք կատարել ու դրանց համար գույք ձեռք բերել: Քանի որ Գլենդելը շատ քույր քաղաքներ ունի, ուստի նախատեսվում է այնտեղ ստեղծել բարեկամության պուրակ. այդ վայրում պիտի կառուցեն բարեկամությունը խորհրդանշող հուշարձան` համապատասխան խորհրդանիշներով: Կապանի քաղաքապետարանից եւս պետք է ներկայացվի կառուցվելիք հուշարձանի էսքիզ, որի համար մրցույթ է հայտարարվել մեզ մոտ: Մոտ երկու ամիս լռություն էր տիրում մեր հարաբերություններում, պարզվեց, որ այնտեղ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մենք դեռ սպասում ենք համագործակցության ակտիվացման: Պայմանավորվածության համաձայն` այս տարվա ընթացքում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին Գլենդելից մոտ 40 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ են ուղարկել, ինչպես նաեւ Կապանի N13 ՆՈՒՀ-ին` փափուկ խաղալիքներ: Նոյեմբեր ամսին սպասում ենք Գլենդելի պատվիրակությանը, որից հետո, հավանաբար, մեր հարաբերություններն ավելի գործնական փուլ կմտնեն:

– 2008 թվականից Կապանն ունի եւս մեկ քույր քաղաք` Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Բորիսով քաղաքը: Վերջերս Սյունիքում էր Մինսկի մարզի պատվիրակությունը: Քույր քաղաքից կայի՞ն ներկայացուցիչներ պատվիրակության կազմում, եւ արդյո՞ք պատվիրակության հետ առնչություններում անդրադարձ է եղել Բորիսով-Կապան համագործակությանը:

– Մինսկի մարզի պատվիրակության` Սյունիք կատարած այցի ընթացքում Բորիսով-Կապան համագործակցությանն անդրադարձ չի եղել: Այդ հանդիպմանը հիմնականում մասնակցել են խոշոր տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, քանի որ այցի նպատակը տնտեսվարողների միջեւ կապեր հաստատելն էր նախեւառաջ: Ես համակարծիք եմ, որ քաղաքների բարեկամությունը պիտի առարկայացվի, շոշափելի դառնա, այսինքն` տնտեսվարող սուբյեկտների միջեւ պետք է փոխադարձ համագործակցություն լինի նախեւառաջ, ծրագրեր պետք է կազմվեն, որոնց իրագործման արդյունքում քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում փոփոխություններ կլինեն: Քաղաքապետարաններն այդ առումով ոչինչ չունեն տալու, լավագույն դեպքում կառավարման համակարգի ոլորտում փորձի փոխանակում կարելի է անել, որը, թերեւս, կառավարման տարբեր համակարգերի պարագայում երբեմն կարող է եւ անօգուտ լինել:

– Մեր օրերում, կարծեք, չափազանց շատացել են քույր քաղաքները: Ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների համագործակցության այդ ձեւին, իսկապե՞ս դա համագործակցության անհրաժեշտ ձեւ է, թե՞ տուրք է մոդային:

– Վերջերս Չեխիա կատարած այցիս նպատակը Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ծանոթանալն էր, զուգահեռներ անցկացնելը մեր ՏԻՄ-երի հետ։ Այցը կազմակերպել էին USAID-ն եւ «Քաունթերփարթը» ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Այն, որ Պրահան եւ Կապանը տարբեր կառավարման համակարգեր ունեն, փաստ է, բայց միայն համեմատելով կարելի է ինչ-որ բան փոխել: Մենք մեր իրավասությունների եւ պարտականությունների շրջանակում դեռ շատ անելիքներ ունենք: Որպեսզի ավելի ըմբռնելի լինի ասելիքս, բերեմ մի օրինակ: Պրահայի քաղաքապետարանի աշխատակազմի մի մասն ունի քաղծառայողի կարգավիճակ. այդ աշխատողները նշանակվում են կառավարության կողմից եւ պարտադիր լիազորություններ ունեն ու կատարում են որոշակի պարտականություններ` երբեմն առանց համայնքի ղեկավարի համաձայնության: Մեզ այդպիսի փոփոխությունը կփրկեր մի շարք արատավոր երեւույթներից, մասնավորապես սուբյեկտիվ ազդեցություններից: Oրինակ` եթե քաղաքի հատակագիծը համայնքի ղեկավարի կողմից հաստատվում է, դրանից հետո քաղաքաշինության բաժինը, եթե մեծ քաղաք է կամ նահանգ, գործառույթներն իրականացնում է առանց քաղաքապետի համաձայնության` բխեցնելով քաղաքի հատակագծից: Մի խոսքով` մասնակցելով նմանատիպ շատ սեմինարների, ժողովների` կարելի է նրանց կառավարման առանձնահատկություններից որոշները դարձնել տեղում կիրառելի։ Ներկայումս քույր քաղաքների համագործակցությունը հիմնականում միայն այդքանով կարող է գործնական դառնալ: Միաժամանակ` համագործակցության, բարեկամության որոշակի ձեւ է, որը, պարզապես, հնարավորինս պետք է առարկայական դարձնել:

– Վերջին տարում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրերի շրջանակում Կապանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել:

– «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հետ մեր համագործակցությունը սկսվեց Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի վերազինման աշխատանքներով (հիմնականում` գույքի ձեռքբերում), որոնց ծավալը կազմեց 2մլն 700 հազար դրամ: Առհասարակ միջազգային կազմակերպությունների հետ Կապանի քաղաքապետարանի ակտիվ համագործակցությունը սկսվել է այս տարի, չնայած մինչ այդ նույնպես եղել են առաջարկներ, որոնք, սակայն, կազմակերպության ներդրումային ուղղվածությանը չեն համապատասխանել: Ծրագրի շրջանակում Կապանի մշակույթի պալատի համար ձեռք բերեցինք ձայնային ու լուսային սարքավորումներ` 2.5 մլն դրամ արժողությամբ: Թեպետ պետք է նշեմ` այդ ծրագրերը համաֆինանսավորմամբ են իրագործվում, բայց ներդրումների առյուծի բաժինը «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությանն է: Փոխադարձ վստահություն ձեռք բերելուց հետո ավելի մեծ ծրագրեր փորձեցինք իրականացնել: Խոսքը վերաբերում է Կապանի քաղաքապետարանի երեք սենյակի վերակառուցմանը` «Մեկ պատուհանից» օգտվելու սկզբունքի ներդրման նպատակով, որի համար ծախսվել է 16 մլն 743 հազար դրամ, որից 10 մլն դրամը տրամադրվել է «Քաունթերփարթի» կողմից, 6 մլն 743 հազարը` համայնքի բյուջեից: Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի տարածքում կառուցվել են թեքահարթակներ։ Ներկայումս կատարվում են մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 21 մլն 684 հազար, որից 10 մլն` «Քաունթերփարթի» կողմից է տրամադրվել (նշենք, որ «Քաունթերփարթն» ազատված է ԱԱՀ-ից, 10 մլն պետք է դիտարկել 12 մլն): Մի ծրագիր էլ ունենք, որը մինչեւ տարեվերջ պիտի իրականացնենք: Նախատեսվում է տպագրել նշանավոր նկարիչ Ռոբերտ Կամոյանի ստեղծագործությունների գիրքը, ինչպես նաեւ ունենալ գրքի էլեկտրոնային տարբերակը, որը կիրականացվի միայն «Քաունթերփարթի» ֆինանսավորմամբ (մոտ 6մլն դրամ): Տրամադրված գումարի շրջանակներում կտպագրենք նաեւ քաղաքի տեսարժան վայրերի պատկերներով գրքույկներ: Մեկ այլ ծրագրով նախատեսում ենք քաղաքապետարանի ենթակայությամբ ունենալ ժամանակակից էլեկտրոնային գրադարան, որը լոկալ ցանցով միացված կլինի այլ էլեկտրոնային գրադարանների, ինչպես նաեւ հնարավորություն կտա քննություն հանձնել Ամերիկյան համալսարանի «Թոյֆլ» ծրագրով տեղում ուղիղ միացմամբ: 2014թ. հունվարի 1-ից քաղաքապետարանում ծրագրի շրջանակներում կներդրվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն եւ «Մեկ պատուհանի» սկզբունք, որի արդյունքում հանրության հետ կապն ավելի մատչելի կդառնա։ Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը գոհ է մեր համագործակցությունից, քանի որ այն աշխատանքները, որոնք պիտի կատարվեն վեց ամսում կամ մեկ տարում, մենք իրականացնում ենք ավելի կարճ ժամանակահատվածում:

– «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը տեւական պատմություն ունի: Ի՞նչ նոր գործեր են կատարվել Կապանում այդ կազմակերպության միջոցներով անցած մեկ տարում:

– «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը նախկինում Կապանում շատ ակտիվ է եղել` իրականացնելով տարբեր աշխատանքներ, սակայն ներկայումս նրանց շահառուները Կապան քաղաքից դուրս են կամ էլ քաղաքի ծայրամասային թաղամասերում: Այս մեկ տարվա ընթացքում մոտ 1մլն 282 հազար դրամի գույք ենք ձեռք բերել քաղաքի ՆՈՒՀ-երի համար: Իրագործվելիք մեկ ծրագիր եւս ունենք. նախատեսվում է Ձորք թաղամասում խաղահրապարակ կառուցել, որի շինանյութը քաղաքապետարանի կողմից պետք է տրամադրվի, իսկ խաղասարքերը` «Վորլդ Վիժնի»:

– Ինչպիսի՞ դրսեւորումներ ունի «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը Կապանում:

– «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հիմնական գործունեությունը ժողովրդավարության զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելն է: Հիմնադրամի միջոցներով, փոխհամաձայնեցման դեպքում, նախատեսվում է իրագործել համաֆինանսավորվող մի քանի ծրագիր: Ներկայումս, որպես առաջին քայլ, 40 կնոջ ապահովել ենք ժամանակավոր աշխատանքով, ովքեր տնային պայմաններում կարում են կտորե պայուսակներ, որոնք պետք է փոխարինեն պոլիէթիլենային տոպրակներին: Նախատեսվում է նաեւ տեղադրել պլաստիկ շշերի հավաքման համար առանձին աղբարկղեր, որոնցում հավաքված պլաստիկ շշերը կոմունալ տնտեսությունում տեղադրված մամլիչի միջոցով կսեղմվեն եւ կօգտագործվեն որպես երկրորդային հումք: Կոմունալ տնտեսությունում արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, որից հետո փորձնական կաշխատենք, եթե կարողանանք հումքի անհրաժեշտ ծավալ ապահովել: Շատ կարեւոր է նաեւ կենցաղային աղբատեղիների հարցի լուծումը, որի նպատակով, ծրագրի շրջանակում թվով տասը աղբատեղի կվերափոխվի:

– Կապանում գործում են միջազգային այլ կազմակերպություններ եւս` «Օրհուս» բնապահպանական կազմակերպություն, ԵԱՀԿ գրասենյակ, «Ռոստելեկոմ», «Քրոնիմետ»: Ի՞նչ կասեք այդ կազմակերպությունների հետ ունեցած հարաբերությունների եւ, առհասարակ, մարզկենտրոնում նրանց դերակատարության մասին:

– ԵԱՀԿ կապանյան գրասենյակին ներկայացրել ենք առաջարկներ, ծրագրեր, որոնց իրագործման համար դեռեւս ֆինանսական խնդիրներ կան: Բայց մի շատ կարեւոր ծրագիր ունենք, որը կփորձենք իրականացնել: Ըստ դրա` պետք է կազմակերպենք տնտեսվարողների ֆորում ոչ միայն Կապանի, այլեւ տարածաշրջանային տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նույնպես հավանություն տվեց այդ ծրագրին` առաջարկելով ավելի խոշոր ձեռնարկություններ ներգրավել, բայց ավելի խոշորները մեր տարածաշրջանում միայն «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» եւ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերություններն են: Մինչդեռ, մեր նպատակը միջին եւ փոքր բիզնեսի զարգացումն է։ Իհարկե, եթե հաջողվի համատեղել, բնական է, որ ավելի լավ արդյունքի կհասնենք: Ֆորումն անցկացնելու համար հստակ ժամկետ չկա, դեռեւս փորձում ենք լուծել ֆինանսական խնդիրներ: «Օրհուս» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ վերահսկում ենք բնապահպանական հնարավոր աղետները եւ դրանց լուծման համար ուղիներ փնտրում: «Ռոստելեկոմ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրել ենք մոտ 600 հենասյուն, եւ շնորհիվ նրա` քաղաքի Վ.Սարգսյան զբոսայգում ու մի քանի պուրակներում, սրճարաններում գործում է անվճար ինտերնետ կապ: Հետագայում լուրջ ծրագրեր ունենք «Ռոստելեկոմի» հետ իրագործելու, մասնավորապես նախատեսվում է քաղաքապետարանում առանձին դասասենյակ կահավորել` նորագույն տեխնիկայով հագեցած, եւ համակարգչային դասընթացներ կազմակերպել, որի համար նախատեսվում է ծախսել 23մլն դրամ, որից 3մլն` համայնքի բյուջեից, 20մլն` «Ռոստելեկոմի»: «Քրոնիմետ» գերմանական ընկերությունը, որը «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր բաժնետեր է, բավականին մեծ ներդրումներ է կատարում քաղաքի զարգացման գործում։ Մասնավորապես` այս տարվա ընթացքում 42 մլն 359 հազար դրամ տրամադրվել է Շինարարների թաղամասի դպրոցի եւ շենքերի բակերի հիմնանորոգմանը, 269 մլն դրամ` Շինարարների թաղամասի փողոցների ասֆալտապատմանը եւ բարեկարգմանը, մոտ 20 մլն` «Կապան» բարեգործական հիմնադրամին։

– Կապանի տարածքում գործում են նաեւ օտարերկրացի գործատուներ, սեփականատերեր: Դրանցից են հատկապես «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» կանադական ընկերությունը (Կապանի լեռնահանքային կոմբինատի սեփականատերն է), «Կապան-Էնեղժի» ՓԲ ընկերությունը: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը նրանց հետ եւ նրանց գործունեությունն առհասարակ:

– Մեր տարածաշրջանում տնտեսվարող սուբյեկտների հետ մեր հարաբերությունները փորձում ենք պահել լավ հիմքերի վրա` անկախ դրսի, թե ներսի կապիտալ լինելուց: Բայց «Դանդի Փրիշս Մեթալս Կապանի» դերակատարությունը մեր քաղաքում անգերազանցելի է, քանի որ այն քաղաքում առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծում` բազում կապանցիների ապահովելով աշխատանքով: Տարեսկզբին ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ ունեցանք պայմանավորվածություն, համաձայն որի` մինչեւ 100մլն դրամի ներդրում պիտի կատարվի քաղաքում: Մենք ծրագրում ենք աշխատանքները եւ մասնակցում դրանց կատարման վերահսկմանը, իսկ վճարումը կատարվում է ընկերության կողմից: Աշխատանքները հիմնականում կատարվում են ՆՈՒՀ-երում: Բնապահպանական խնդիրների հետ կապված մենք այցելեցինք ընկերություն եւ Շահումյանի հանքավայր: Իհարկե, այնտեղ կային խնդիրներ, որոնց մի մասն արդեն լուծվել է, մյուս մասի լուծումն էլ ընթացքի մեջ է, իսկ ինչ վերաբերում է ֆաբրիկայի աշխատանքների ժամանակավոր դադարին, ապա այն պայմանավորված էր հանքաքարի բացակայությամբ, որը ներքին խնդիր է եւ, իմ համոզմամբ, հաղթահարվում է: Բնապահպանության նախարարության ստուգումները կատարվել են օրենքի սահմանում, ժամկետը չի խախտվել, արդյունքները դեռեւս հրապարակված չեն: Մենք շահագրգռված ենք, որ այդ ընկերության գործունեությունը լինի կայուն, երկարատեւ թե՛ որպես աշխատատեղեր ապահովող կազմակերպություն, թե՛ որպես քաղաքապետարանին աջակցող գործընկեր: «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապանի տոնին, մինչ այդ որեւէ հարցով չենք դիմել:

– Մեզ հետաքրքրում է նաեւ, թե, Ձեր ունեցած տեղեկությունների համաձայն, որքա՞ն ներդրում է կատարվել Կապանում անցած մեկ տարում:

– Ցավոք, նման տեղեկություն ես չունեմ, բայց Կապանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի առումով կարող եմ ասել, որ մոտ 494 մլն 359 հազար դրամի ներդրում է կատարվել քաղաքում:

– Բացի նշվածներից` ի՞նչ նոր մտադրություններ եւ ծրագրեր ունեք միջազգային համագործակցության եւ արտաքին կապերի ուղղությամբ:

– Կապանի քաղաքապետարանն ունի ծրագրերի ու արտաքին կապերի բաժին, որը զբաղվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Կան ծրագրեր, որոնք կյանքի կկոչենք, ինչպես նաեւ պիտի փորձենք այդ կազմակերպությունների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՀարցազրույցԿապանիքաղաքապետԱշոտՀայրապետյանիհետ

Կապանքաղաքիմիջազգայինկապերիեւքաղաքայինիշխանության` միջազգայինկառույցներիուծրագրերիհետհամագործակցության, ինչպեսնաեւմարզկենտրոնումգործողօտարերկրացիգործատուներիեւսեփականատերերիգործունեությանմասինէզրույցըԿապանիքաղաքապետԱշոտՀայրապետյանիհետ:

Պարո՛նՀայրապետյան, 2002 թվականիցԱՄՆԿալիֆոռնիայինահանգիԳլենդելքաղաքիհետԿապանըքույրքաղաքէ, ի՞նչփուլումէայդքաղաքիհետհամագործակցությունը:

ՏեւականլռությունիցհետոբոլորովինվերջերսկապհաստատեցինքԳլենդելքաղաքիիշխանություններիհետ, եւորոշվեցմեզենթակակառույցներում` մասնավորապեսԿապանիերկումանկապարտեզում, վերանորոգմանաշխատանքկատարելուդրանցհամարգույքձեռքբերել: ՔանիորԳլենդելըշատքույրքաղաքներունի, ուստինախատեսվումէայնտեղստեղծելբարեկամությանպուրակ. այդվայրումպիտիկառուցենբարեկամությունըխորհրդանշողհուշարձան` համապատասխանխորհրդանիշներով: Կապանիքաղաքապետարանիցեւսպետքէներկայացվիկառուցվելիքհուշարձանիէսքիզ, որիհամարմրցույթէհայտարարվելմեզմոտ: Մոտերկուամիսլռությունէրտիրումմերհարաբերություններում, պարզվեց, որայնտեղկադրայինփոփոխություններենտեղիունեցել: Մենքդեռսպասումենքհամագործակցությանակտիվացման: Պայմանավորվածությանհամաձայն` այստարվաընթացքում «Կապանիբժշկականկենտրոն» ՓԲԸ-ինԳլենդելիցմոտ 40 հազարդոլարարժողությամբսարքավորումներենուղարկել, ինչպեսնաեւԿապանի N13 ՆՈՒՀ-ին` փափուկխաղալիքներ: ՆոյեմբերամսինսպասումենքԳլենդելիպատվիրակությանը, որիցհետո, հավանաբար, մերհարաբերություններնավելիգործնականփուլկմտնեն:

– 2008 թվականիցԿապաննունիեւսմեկքույրքաղաք` ԲելառուսիՀանրապետությանՄինսկիմարզիԲորիսովքաղաքը: ՎերջերսՍյունիքումէրՄինսկիմարզիպատվիրակությունը: Քույրքաղաքիցկայի՞ններկայացուցիչներպատվիրակությանկազմում, եւարդյո՞քպատվիրակությանհետառնչություններումանդրադարձէեղելԲորիսով-Կապանհամագործակությանը:

Մինսկիմարզիպատվիրակության` ՍյունիքկատարածայցիընթացքումԲորիսով-Կապանհամագործակցությաննանդրադարձչիեղել: Այդհանդիպմանըհիմնականումմասնակցելենխոշորտնտեսվարողսուբյեկտներիղեկավարներ, քանիորայցինպատակըտնտեսվարողներիմիջեւկապերհաստատելնէրնախեւառաջ: Եսհամակարծիքեմ, որքաղաքներիբարեկամությունըպիտիառարկայացվի, շոշափելիդառնա, այսինքն` տնտեսվարողսուբյեկտներիմիջեւ



syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: