11/15/2018

Արթուր Սարգսյանը՝ Սիսիան համայնքի ղեկավար

Արթուր Սարգսյանը՝ Սիսիան համայնքի ղեկավար

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում (ըստ նախնական տվյալների) Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Լավրենտի Սարգսյանը: 7576 վավեր քվեաթերթիկից 4033-ը նրա օգտին էր:

Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի օգտին քվեարկել է 3179, Սրբուհի Գրիգորյանի օգտին՝ 173 հոգի:

Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանը ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում:

1995թ. ոսկե մեդալով ավարտելով Սիսիան քաղաքի N 2 միջն. դպրոցը` ընդունվել եւ 2000թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային էկոնոմիկայի բաժինը, ստացել տնտեսագետի որակավորում:

2000-2002թթ. ծառայել է հայկական բանակում:

2002-2006թթ. հեռակա կարգով սովորել եւ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Օրենբուրգի ինստիտուտը` ստանալով իրավաբանի որակավորում:

2003-2005թթ. աշխատել է Սյունիքի տարածշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնում` ավագ մաքսային տեսուչ:

2005-2008թթ. աշխատել է ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ:

2008թ. մինչեւ 2016թ. օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Շնորհավորում ենք Արթուր Սարգսյանին եւ նրան մաղթում հաջողություններ՝ ի բարօրություն Սիսիան համայնքի եւ Սյունիքի մարզի:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: