06.29.2017
USD-480.44   EUR-545.78   RUB-8.07  

Պատրաստվում են ավելի խոշոր մրցաշարերի

Պատրաստվում են ավելի խոշոր մրցաշարերի

Կապանի քիք-բոքսինգի «Զանգեզուր» մարզական ակումբի մարզիկները հերթական հաղթանակներն արձանագրեցին «Դինամո» հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացած Երեւան քաղաքին նվիրված բաց առաջնությունում: Ակումբի մարզիչ Վիկտոր Խաչատրյանի փոխանցմամբ՝ առաջնությունն ընթացավ շատ բուռն ու լարված, մարզիկները տպավորիչ մենամարտեր ցուցադրեցին:

Արդյունքում Սամվել Գեւորգյանը (7-9տ., B կարգ) 25 կգ քաշում զբաղեցրեց 1-ին պատվավոր տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի եւ պատվոգրի, իսկ Ալեն Ջհանգիրյանը (10-12տ., A կարգ) 31 կգ քաշում, Վահե Հարությունյանը (15-16 տ., A կարգ) 54 կգ քաշում զբաղեցրեցին 3-րդ տեղ եւ արժանացան բրոնզե մեդալի ու պատվոգրի:

Առաջնությանը մասնակցելու համար ակումբին հովանավորեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ իրենց ներդրումն ունեցան մարզիչ Վիկտոր Խաչատրյանն ու ծնողները: Վիկտոր Խաչատրյանը հայտնեց, որ վերջերս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությամբ ակումբը համալրվեց նոր մարզական գույքով, որը նպաստում է մարզիկների՝ բարձր մակարդակով պարապմունքներ անց կացնելուն: Նա նշեց, որ այժմ մարզիկները մեծ ոգեւորությամբ պատրաստվում են մեկնել արտերկիր՝ մասնակցելու առաջիկա մրցաշարերին:

Վ.ԼԵՎՈՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: