10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի ընտրությունը՝ օգոստոսի 11-ին

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի ընտրությունը՝ օգոստոսի 11-ին

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերն ու պայմանները՝

1)բարձրագույն բժշկական կրթություն,

2)առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքն ստաժ, որից առնվազն երկու տարին վարչական աշխատանքի ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա ստաժ,

3)իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր),

4)կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ՝

ա.ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման եւ վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ.աշխատանքների բաշխման,

դ.կարգապահական պատասխանատվության,

ե.խրախուսանքի միջոցների կիրառման,

6)համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝ գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման եւ գործարքներ կնքելու կարողություններ,

8)բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաեւ անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ լրացուցիչ աշխատողների, սարքավորումների եւ ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

9)տրամաբանելու եւ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

10)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

11)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: