USD-478.55   EUR-563.73   RUB-8.1  

«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին

«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին

ՀՀ կառավարությունը ս.թ. օգոստոսի 3-ին ընդունել է որոշում ««Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին»:

Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է՝ «2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաեւ կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալ ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցությանը, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ: Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետի հարակից տարածքը՝ ապահովվելով հիմնական արտադրական եւ պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա»:

Ըստ կառավարության՝ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է մարզի տնտեսական աճի տեմպերի արագացում, բնակչության եկամուտների աճ եւ աղքատության կրճատում, բնակչության զբաղվածության աճ եւ գործազրկության մակարդակի նվազում, մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա) եւ այլն:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: