12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Երդմնակալության արարողություն

Երդմնակալության արարողություն

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում այս օրերին բարձր կազմակերպվածությամբ եւ պատասխանատվությամբ տեղի ունեցան նորակոչիկների երդմնակալության արարողություններ:

Օգոստոսի 5-ին Գորիսում՝ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, զինվորական ծառայության երդում տվեցին նաեւ ՀՀ ԶՈւ N զորամասի նորակոչիկները:

Արարողությանը մասնակցում էին ԲԿ վարչակազմի, կայազորի ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման պատասխանատու անձինք, նորակոչիկների ծնողներն ու հարազատները, քաղաքի կրթական հաստատությունների ուսանողներ եւ դպրոցականներ, քաղաքացիներ:

Հանդիսավոր արարողության բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը՝ ջերմորեն շնորհավորելով եւ բարեմաղթելով նորակոչիկներին:

Շնորհավորանքի եւ բարեմաղթանքի, բարի, անփորձանք ծառայության խոսքեր ասացին զորամասի հրամանատար, գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը, ԲԿ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, զորամասի սպաներ, զորամասի հոգեւոր սպասավոր Սիմոն սարկավագը:

Զինակից ընկերների անունից նորակոչիկ Արիս Ադամյանը խոստացավ սրբորեն ծառայել հայրենիքին, բարձր պահել զինվորի, հերոսական տարեգրություն ունեցող զորամասի պատիվը եւ արժանի հետնորդը լինել հայոց հաղթանակած բանակի ու նրա քաջորդիների:

ՍՈւՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: