10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Սյունիքի մարզպետը 275 հազար 874 եվրոյով Իսպանիայում բնակարան է գնել, իսկ կինը` 11 մլն դրամով` ժամացույց

Սյունիքի մարզպետը 275 հազար 874 եվրոյով Իսպանիայում բնակարան է գնել, իսկ կինը` 11 մլն դրամով` ժամացույց

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անցած տարի 275 հազար 874 եվրոյով Իսպանիայում բնակարան է գնել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մարզպետի գնած բնակարանը գտնվում է Վալենսիա քաղաքում, այն Միջերկրական ծովի ափին է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անցած տարի 55 մլն դրամով անհատական բնակելի տուն է վաճառել` իր տնտեսական շինություններով: Բացի բնակարանից նա 2 մլն 740 ռուբլիով գնել է Lexus ES 250 մակնիշի ավտոմեքենա:

Իսկ ահա ունեցած փոխառություններն անցած տարեվերջին կազմել են 50 հազար դոլար, 147 մլն 406 հազար դրամ: Մարզպետի դրամասկան միջոցներն ավելացել են. նա անցած տարի ունեցել է 36.1 մլն դրամ, 193 հազար դոլար եւ 118 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է մոտ 100.5 մլն դրամ, ստացած փոխառությունները, վարկերը` 192 հազար եվրոյի չափով եւ ապահովագրական հատկացումները` 50 հազար դրամի չափով:

Իսկ ահա պաշտոնը ստանձնելիս` անցած տարվա հոկտեմբերին, մարզպետը հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան, մեկ հողամաս, մեկ մոտոցիկլ եւ մեկ հատ Lexus Es 250 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս նա մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի չափով բաժնետոմս: Մարզպետ Հակոբյանն ունի 8 մլն դրամը գերազանցող մեկ ջրանկար, մեկ սրբապատկեր, մեկ յուղանկար, մեկ նկար եւ 5 հատ ժամացույց:

Մարզպետի տիկինը` Էլիզաբեթ Պետրոսյանը, ոչ պակաս ունեցվածքի տեր է: ArmLur.am-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ անցած տարի 11 մլն դրամով ժամացույց է գնել: Մարզպետի տիկնոջ դրամական միջոցները կազմել են 120 հազար դոլար, 3500 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը 41 մլն դրամի չափով: Ըստ պաշտոնական հայտարարագրի` նա 74 մլն 250 հազար դրամ նվեր է ստացել: Վահե Հակոբյանը մինչ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր:

Սյունէ Համբարձումյան
08.08.2017
armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: