10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ. հայտնի են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները

Նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ. հայտնի են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները

Սյունիքի մարզի խոշորացվող երեք համայնքի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստությունը նոր փուլ է թեւակոխում:


Հայտնի են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները:


Կապան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Կարեն Հակոբյանը (Վերին Խոտանան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրում), Աշոտ Հայրապետյանը (Կապանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը):


Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Կարեն Համբարձումյանը («Բարձրավոլտ էլցանցեր» ՓԲԸ բաժնի պետ, ԲՀԿ անդամ, առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Արթուր Սարգսյանը (Սիսիանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը), Սիրաս Ստեփանյանը (Սիսիանի անտառտնտեսության անտառապետ, անկուսակցական, ինքնաառաջադրում):


Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Արտեմ Սարգսյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրում) եւ Մանվել Փարամազյանը (Քաջարանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը):


Կապան համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 41 հոգի, Սիսիան համայնքում՝ 36 հոգի, Քաջարան համայնքում՝ 12 հոգի:


Կապանում ավագանու անդամի թեկնածուներից 16-ը ՀՀԿ անդամ են, 18-ը՝ անկուսակցական, 2-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, 2-ը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, 1-ը՝ ՀՅԴ անդամ, 1-ը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ:


Սիսիանում ավագանու անդամի թեկնածուներից 31-ն անկուսակցական են, 1-ը՝ ՀՅԴ անդամ, 1-ը՝ ԲՀԿ անդամ, 3-ը՝ ՀՀԿ անդամ:


Քաջարանի ավագանու անդամի թեկնածուներից 5-ն անկուսակցական են, 7-ը՝ ՀՀԿ անդամ:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: