11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Երեւանցի ջահելները գրավել են մարզպետարանը

Երեւանցի ջահելները գրավել են մարզպետարանը

Սյունիքի մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Աշխատակազմի մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի եւ սպորտի, գյուղատնտեսության եւ բնապահպանության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ քարտուղարության բաժնի պետերի հաստիքները, տեւական ժամանակ է՝ թափուր են: Մենք տեղեկացանք, որ մասնավորապես տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նախատեսվում է կրճատել՝ այդ մարմնի լիազորությունները վերապահելով մարզպետի մամուլի խոսնակին՝ Վազգեն Սաղաթելյանին: Ի դեպ, մենք այս եւ մարզպետ Վահե Հակոբյանին վերաբերող մի քանի հարց ենք ուղարկել մարզպետարան, սպասում ենք պատասխաններին: Մարզպետարանի աշխատակազմը, նկատենք, ուռճացված է: Հակոբյանն ունի հինգ խորհրդական, որոնցից երկուսը՝ հասարակական հիմունքներով, երեք օգնական, որոնցից մեկը՝ հասարակական հիմունքներով: Մարզպետարանում խոսում են, թե ծնունդով երեւանցի Հակոբյանը մարզպետարանը լցրել է «երեւանցի ջահելներով»: Մասնավորապես՝ երեւանցի են մարզպետի խորհրդականներից եւ օգնականներից մի քանիսը՝ Աննա Եղիազարյանը, Սահակ Հակոբյանը, Միլենա Գասպարյանը, Էդուարդ Մսրլյանը եւ այլք: Մարզպետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ Հակոբյանը երբեմն՝ «ոչ թռիչքային օրերին», բացակայում է աշխատանքից՝ ակնարկելով, թե նա ուղղաթիռով է աշխատանքի գնում-գալիս: Նրա բացակայության ժամանակ մարզպետի աշխատանքը կոորդինացնում է Միլենա Գասպարյանը, ով Հակոբյանի «աջ թեւն» է եւ փոխմարզպետից ավելի բարձր կշիռ ունի մարզպետարանում:

hraparak.am
31 հոկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: