11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Հանուն Սիսիանի բարեկեցության. Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյան

Հանուն Սիսիանի բարեկեցության. Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյան

«Որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը», - այս մասին այսօր տեղեկացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյանը:


«Սիրելի՛ հայրենակիցներ, գնահատելով Սիսիանի տարածաշրջանում նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքը, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ թիմակիցներիս հետ երկարատև քննարկումներ իրականացնելուց հետո ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը եւ դուրս գալ ընտրապայքարից:


Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից յուրաքանչյուրին՝ ինձ աջակցելու եւ սատարելու համար: Ես շարունակելու եմ մնալ ձեր կողքին եւ իմ կուսակիցների հետ միասին անելու եմ առավելագույնը համայնքի բնակիչների խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու համար:


Ինձ համար հարազատ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի խնդիր շարունակելու է լինել նաեւ իմ խնդիրը:


Լինելով մտահոգ Սիսիանի վաղվա օրվա նկատմամբ՝ իմ ուժերի ներածին չափով լինելու եմ իմ համայնքի կողքին: Վստահ եմ՝ ըմբռնումով կմոտենաք իմ այս որոշմանը, որն ունի իր հիմնավոր պատճառները:


Հարգանքներով՝ Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյան»

HayNews.am
2 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: