11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բաց մրցույթ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:


Դեկան կարող է ընտրվել այն պրոֆեսորը կամ դոցենտը, ով ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ: Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը, որպես կանոն, չպետք է գերազանցի 65-ը: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:


Առաջադրման վերաբերյալ փաստաթղթերը (համապատասխան ստորաբաժանումների որոշումները կամ ինքնառաջադրվողի դիմումը ռեկտորին, կադրերի հաշվառման անձնական թերթիկը, քաղվածք աշխատանքային գրքույկից, դեկանի թեկնածուի ինքնակենսագրությունը, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները` հաստատված սահմանված կարգով, հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը) ներկայացնել ԳՊՀ գիտական քարտուղարին, մինչեւ ս/թ. դեկտեմբերի 11-ը, ժամը 16:00-ն (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.` 028422767, 098196720, 093280904):

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բաց մրցույթ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:


Դեկան կարող է ընտրվել այն պրոֆեսորը կամ դոցենտը, ով ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ: Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը, որպես կանոն, չպետք է գերազանցի 65-ը: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:


Առաջադրման վերաբերյալ փաստաթղթերը (համապատասխան ստորաբաժանումների որոշումները կամ ինքնառաջադրվողի դիմումը ռեկտորին, կադրերի հաշվառման անձնական թերթիկը, քաղվածք աշխատանքային գրքույկից, դեկանի թեկնածուի ինքնակենսագրությունը, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները` հաստատված սահմանված կարգով, հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը) ներկայացնել ԳՊՀ գիտական քարտուղարին, մինչեւ ս/թ. դեկտեմբերի 11-ը, ժամը 16:00-ն (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.` 028422767, 098196720, 093280904):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: