11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Շարունակվում է ակտիվ քվեարկությունը «Սյունիքի մարզի տարվա մարդ» կոչման համար (ս.թ. հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարությունը՝ ստորեւ)

Շարունակվում է ակտիվ քվեարկությունը «Սյունիքի մարզի տարվա մարդ» կոչման համար (ս.թ. հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարությունը՝ ստորեւ)

«Սյունյաց երկիր» թերթն առաջին անգամ փորձում է որոշարկել, թե մարզի բնակիչների կարծիքով եւ 2017թ. արդյունքներով ով կճանաչվի «Սյունիքի մարզի տարվա մարդ»:


Այդ նպատակով 2017թ. նոյեմբերի 1-ից 30-ը թերթն ընթերցողների շրջանում անց է կացնում քվեարկություն:


Եթե ընթերցողը ցանկանում է մասնակցել քվեարկությանը, ապա պետք է հետեւյալ բովանդակությամբ գրություն ուղարկի թերթի խմբագրություն՝ «Առաջարկում եմ 2017թ. արդյունքներով «Սյունիքի մարզի տարվա մարդ» ճանաչել ……………… -ին»:


Գրությունը կարելի է ուղարկել փոստով՝ թղթային տարբերակով (ք.Կապան, Շահումյան 20/32) կամ խմբագրության էլեկտրոնային հասցեով՝ www.syuniacyerkir.mail.ru (առաջարկությունը կարող եք գրառել նաեւ մեր ֆեյսբուքյան էջում):


Խմբագրությունում ստեղծված հանձնախումբը կհավաքի քվեաթերթիկները (գրառումները) եւ դրանց հիման վրա մինչեւ դեկտեմբերի 15-ը կամփոփի ու կարձանագրի, թե ում են նախապատվություն տվել ընթերցողները: Առավել շատ ձայն հավաքած անձնավորությունն էլ (մեկ մարդ) կճանաչվի «Սյունիքի մարզի տարվա մարդ»:


Հաղթող ճանաչվածին կտրվի համապատասխան վկայական: Այդ մասին հատուկ հաղորդագրություն կտարածվի «Սյունյաց երկիր» թերթում եւ syuniacyerkir.am կայքում:


Քվեաթերթիկները կարող են եւ լինել անանուն՝ գաղտնիությունն ապահովելու համար:


Անշուշտ, ընթերցողն ինքն է որոշում, թե ում է ուզում ճանաչել «Սյունիքի մարզի տարվա մարդ»:

Ընթերցողն ինքն է որոշում նաեւ գնահատման չափանիշները, իսկ չափանիշ կարող է լինել նաեւ նախորդ տարիների գործունեությունը:


Պարզապես ցանկալի է, որ առաջարկվող թեկնածուները հնարավորինս հայտնի լինեն իրենց մարդկային, քաղաքացիական, բարոյական եւ գործարար հատկանիշներով, հասարակական ակտիվ կենսադիրքով եւ այլ արժանիքներով, ինչը նկատելի է եղել ոչ միայն 2017-ին:


Ցանկալի է, որ «Սյունիքի մարզի տարվա մարդ» ճանաչվեն տեղական կամ մարզային մասշտաբի գործիչները, սակայն հավասարապես կարող են եւ առաջարկություններ արվել համահայաստանյան գործիչների վերաբերյալ: Եվ դա, կրկնում ենք, պետք է որոշի ինքը՝ ընթերցողը:


Եվ այսպես՝ նոյեմբերի 1-ին մեկնարկում է ընթերցողների քվեարկությունը «Սյունիքի մարզի տարվա մարդ» անվանակարգի համար:


Սիրով սպասում ենք ձեր քվեարկությանը եւ հավատում, որ սույն նախաձեռնությունը մեզանում կնպաստի մարդկային, բարոյական արժեքների, քաղաքացիական ակտիվ կենսադիրքի խթանմանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: