11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Մեկ տարում ութ անգամ արձակուրդ մեկնած մարզպետը

Մեկ տարում ութ անգամ արձակուրդ մեկնած մարզպետը

Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին Վահե Հակոբյանը հերթական անգամ մեկնել է արձակուրդ, որն անց է կացնում արտերկրում:


Թե ինչ նպատակով է ընդամենը վերջերս արձակուրդից վերադարձած մարզպետը կրկին արձակուրդ վերցրել ու մեկնել արտերկիր՝ դժվար է ստույգ ասել:


Ոմանք պնդում են, որ նոյեմբերի 5-ին կապանյան ընտրություններում մերժվելուց հետո հոգեկան ծանր վիճակում է հայտնվել, եւ նորմալ պայմաններում հանգստանալու խորհուրդ են տվել:


Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Քաջարանի կոմբինատի դեկորատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ կանչվել է կոմբինատի գլխավոր բաժնետիրոջ գրասենյակ՝ դեռեւս ամիսներ առաջ բռնկված ու չմարված ֆինանսական սկանդալի առնչությամբ նոր բացատրություն տալու համար:


Շրջանառվում է նաեւ երրորդ տեսակետը. մարդը պարզապես աշխատանքից փախչել է, չէ՞ որ չորս օր անընդմեջ հաճախել է աշխատանքի, որը հազվադեպ երեւույթ է:


Ընթերցողին հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում տասներեք ամիս պաշտոնավարելու ընթացքում ութերորդ անգամ է նա մեկնում արձակուրդ՝ շրջանցելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի անքննելի դրույթները եւ խորացնելով պարապության մատնված մարզպետարանի անգործունեությունը:


Հենց նման իրավիճակն էր հաշվի առել հայտնի գործիչը, երբ մարզպետի բացառիկ կարգավիճակը նույնացրել էր ֆիզարձակուրդում գտնվող նորահարսի հետ:


Մենք ուրախ կլինենք, եթե ՀՀ Ազգային ժողովի հայտնի աշխատասենյակից պատասխան տարածեին ասվածը հերքելու համար կամ պարզաբանեին, թե ինչով է պայմանավորված մարզպետի՝ տարվա մեջ ութերորդ անգամ արձակուրդ մեկնելու իրողությունը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: