11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Ամերիկյան մշակութային շրջագայություն

Ամերիկյան մշակութային շրջագայություն

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Նոյեմբերի 10-ին «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության շրջանակում Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում ցուցադրվեց երկու ներառական պար-ներկայացում, որոնցում ընդգրկված էին նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք: Նախ` «Միհր» թատրոնը ներկայացրեց «Մենք» ներառական պարային ներկայացումը (խորեոգրաֆ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան): Երկրորդ` պար-ներկայացումը նախատեսված էր մանուկների համար: «Պատկերներ ցուցահանդեսից» պարային խումբը հանդիսատեսի առջեւ հանդես եկավ «Ալիսա» ներառական պարային ներկայացումով՝ ըստ անգլիացի գրող Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության (խորեոգրաֆ՝ Արինա Արարատյան):


Ինչպես միջոցառման ավարտից հետո նշեց «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը, ներառական պար ներկայացումով ցանկանում են ներկայացնել հաշմանդամության հիմնախնդիրները, եւս մեկ անգամ հիշեցնել, որ հանրության մեջ բոլոր անձինք հավասար են: Նախօրեին «Անսահմանափակ շարժում» նախագծի շրջանակում ներառական պար-ներկայացումներին հաղորդակից եղան Գորիսի դրամատիկական թատրոնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: