12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Սուրեն Կարայանն այցելել է ՄԵՂՐԻ ԱՏԳ

Սուրեն Կարայանն այցելել է ՄԵՂՐԻ ԱՏԳ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։


Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների եւ գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։


Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Այսպիսով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։

mineconomy.am
29 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: