12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Նոր խանութ-սրահ Կապանում

Նոր խանութ-սրահ Կապանում

Դեկտեմբերի 4-ին Կապանի Շահումյան փողոցի N20 շենքի առաջին հարկում բացվեց Mobile Centre բջջային հեռախոսների եւ աքսեսուարների ցանցի «Կապան» խանութ-սրահը:


Ցուցադրանքում եւ վաճառքում բջջային հեռախոսների եւ աքսեսուարների հարուստ տեսականի կա: Խանութ-սրահը երկրորդն է Սյունիքի մարզում, առաջինը բացվել է Սիսիանում: Իսկ ընդհանրապես հանրապետությունում 38 նման խանութ-սրահ է գործում: Mobile Centre բիզնեսի եւ մարքետինգի տնօրեն Գոռ Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենց բոլոր հանրահայտ բրենդների պաշտոնական ներկրողն են Հայաստանում: Խանութ-սրահի բացման հետ պայմանավորված եղան անակնկալներ. 20 հազար դրամ եւ ավելի գնումներ կատարողները ստացան նվերներ՝ բջջային հեռախոս եւ լիցքավորիչ մարտկոց: Նախատեսվում է նման խանութ-սրահ բացել Գորիսում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: