12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Ճանապարհները Հայաստանում

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:


Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային եւ նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։

Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:


Կոտայքի մարզում առկա է մառախուղ:


Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

mes.am
6 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: