04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի շնորհավորանքն Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի շնորհավորանքն Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով

Դեկտեմբերի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Արցախի Հանրապետությունում էր: Հագեցած օրվա ավարտին հյուրընկալվեցինք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Ստեփանակերտի նստավայրում, հարցազրույց ունեցանք նրա հետ, որն ընդգրկում էր կրոնական, դավանաբանական հարցերից մինչեւ Արցախի թեմի գործունեությունը (հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում): Զրույցի ավարտին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առիթով Պարգեւ սրբազանը հանդես եկավ շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքով.

«Ի սրտե ուզում եմ հայ ժողովրդին շնորհավորել Ամանորի ու Սուրբ ծննդի տոների առիթով, մեր ժողովրդին ու մեր հայրենիքին մաղթել խաղաղություն, բարգավաճում, զորեղ հավատք եւ միասնականություն, ու թող այս գալիք տարին  եւ Սուրբ ծննդյան լուսաբեր շնորհները զորավիգ լինեն մեզ, մեր բանակին, մեր իշխանությանը, մեր ժողովրդին, մեր պստիկներին ու մեր ավագներին, որպեսզի հայավարի, բարի ձեւով անցկացնենք գալիք տարին, եւ թող Աստված բոլորիս օրհնի ու իսկապես բարեբեր, պտղաբեր տարի շնորհի բոլորիս: Ամեն»:

ՎԱՀՐԱՄ  ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: