06.19.2018
USD-482.59   EUR-559.61   RUB-7.62  

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը

Այսօր Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի ունեցավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը տարավ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը տրվեց փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: 
                                                             

                                                                   ***

Փհենչհան-2018-ին մասնակցում է 92 երկրի 2500-ից ավելի մարզիկ: Նրանք պայքարելու են 7 մարզաձեւի 15 մրցաձեւում. գեղասահք, չմշկավազք, շորթ-տրեկ,  լեռնադահուկ,  դահուկավազք,  ֆրիսթայլ,  դահուկային երկամարտ,  դահուկացատկ,  սնոուբորդ,  բոբսլեյ,  սկելետոն, բիաթլոն,  կյորլինգ, հոկեյ,  սահնակային սպորտ:

Փհենչհան 2018-ում ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ կմասնակցեն Կոսովոյի Հանրապետությունը,  Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը,  Էկվադորը, Էրիտրեան:

Դադարից հետո ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան Բոլիվիան,  Գանան, Քենիան, Կոլումբիան, Մադագասկարը, Պուերտո Ռիկոն, ՀԱՀ-ը եւ ԿԺԴՀ-ն:ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան մասնակցում են միասնական թիմով:                                                                                        

                                                                 ***

Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող լրատվամիջոցները գրում են, թե Փհենչհանում խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել եւ Խաղերի կազմկոմիտեն երեկվա դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակված մարդկանց 32 դեպք:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց. «Մեր պատվիրակության բոլոր անդամներն առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել եւ անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»:

armnoc.am

9 փետրվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: