02.22.2018
USD-480.46   EUR-592.36   RUB-8.49  

Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցություններ

Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցություններ

Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադևը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով: Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները պատասխանել են նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

president.am

12.02.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: