05.25.2018
USD-482.65   EUR-566.1   RUB-7.86  

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի շինարարության ֆինանսավորմամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններ կան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` մոտ ապագայում կհայտարարեն նրանց մասին: «Հյուսիս-հարավ ճանապարհն արագ տեմպերով շարունակվում է կառուցվել, 2019-ի վերջին նախատեսում ենք ունենալ մինչեւ Գյումրի հատվածը: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում Գյումրի-Բավրա եւ դեպի հարավային հատված ճանապարհի շարունակության առնչությամբ: Բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ հարավային հատվածում ֆինանսական ներդրումներ  կատարելու ուղղությամբ: Մոտ ապագայում կհայտարարենք դրա մասին»,-հայտնեց նախարար Մարտիրոսյանը:

Մարտի 5-6-ին Երեւանում անցկացվում է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Հայաստանը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը համարում է «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունը: Տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորվում է նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման եւ կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: