05.25.2018
USD-482.65   EUR-566.1   RUB-7.86  

Կանայք եւ հանքարդյունաբերությունը. Ամուլսար

Կանայք եւ հանքարդյունաբերությունը. Ամուլսար

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Լիդիան Արմենիան» ներկայացնում է փոքր տեսանյութ ընկերության կին աշխատակիցների մասին: Նրանք պատմում են իրենց մասնագիտական եւ անձնական ձեռքբերումների մասին, խոսում են այն մասին, թե ինչ կարող են բերել կանայք աշխատանքային միջավայր:

Տեսանյութում ներկայացված են մեր թիմի իգական սեռի ներկայացուցիչներից մի քանիսը միայն, տեսախցիկից այն կողմ մեր թիմում աշխատում են բազմաթիվ կանայք: Հանքարդյունաբերությունը դեռեւս հիմնականում տղամարդկանց ոլորտ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ դա ոլորտի խնդիրներից մեկն է: «Լիդիան Արմենիան» շարունակում է ջանքեր գործադրել ավելի շատ կանանց ներգրավվելու համար, քանի որ մենք վստահ ենք, որ դա կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի բարելավմանը՝ բոլոր առումներով:

Մեր աշխատակազմի 31% կանայք են: Մենք ունենք 8 կին՝ ղեկավար պաշտոններում: Մենք նաեւ խրախուսում ենք մեր կապալառուներին հնարավորության դեպքում աշխատանքի վերցնել կանանց: 2017 թվականին մեր կապալառուների աշխատակիցների 12% կանայք են եղել, որոնցից 130-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից:

Մեր փոքր եւ միջին բիզնեսների աջակցման ծրագրերը եւս նպատակ ունեն հնարավորություն տալ տարածաշրջանի կանանց այլընտրանքային կենսամիջոցներ ստեղծելու եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջատար դերակատարություն ունենալու համար: Մենք իրականացրել ենք 83000 ԱՄՆ դոլար արժողությամբ 55 սոցիալական զարգացման ծրագիր, որոնք հատուկ մշակված են եղել կանանց համար: Կանանց մեծամասնությունը, ովքեր մասնակցել են մեր ծրագրերին, արդեն ունեն փոքր բիզնեսներ համայնքներում:

Մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը կարող է եւ պետք է շահավետ լինի ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաեւ ուղղակիորեն պետք է նպաստի տարածաշրջանում ընտանիքների բարեկեցությանը: Այս հարցում կանանց դերը հսկայական է: Ամուլսարի ծրագրի զարգացմանը զուգահեռ ավելի շատ կանայք կմիանան մեր թիմին, եւ մենք վստահ ենք, որ դա նոր հեռանկարներ եւ հնարավորություններ կստեղծի Ծրագրի համար: Որակավորված լավ մասնագետ գտնելն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր ցանկացած բիզնեսում, եւ մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը մեծապես կշահի, եթե ավելի շատ ջանքեր գործադրի կանանց պոտենցիալը բացահայտելու ուղղությամբ:

Այս մոտեցումը կիսում է «Լիդիան ինթերնեյշնլի» կորպորատիվ ղեկավարությունը, որի կազմում երկու կին փոխնախագահ ունենք եւ Լիդիանի տնօրենների խորհուրդը, որի կազմում նույպես կին կա:

Շնորհավոր Կանանց միջազգային օրը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: