10/21/2018

Վարչապետն ընկնելուց է պրծել. դիտողություն է արել Գորիսի համայնքապետին

Վարչապետն ընկնելուց է պրծել. դիտողություն է արել Գորիսի համայնքապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել էր Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Այդ այցի մեծածավալ լուսաբանման մեջ տեղ էին գտել բազմաթիվ ձեռքբերումների մասին տեղեկություններ` է՚լ տնտեսական աճ, է՚լ նոր աշխատատեղերի բացում, է՚լ զբոսաշրջային ծրագրեր, աղբահանություն, գյուղատնտեսություն եւ չեք էլ պատկերացնի, բայց այս մարզում վարչապետը չի արել մի այնպիսի դիտողություն, որը մեդիաներով տարածելուց հետո իր իմիջի հարցը կլուծեր:

Սյունիքում վարչապետը զուսպ էր, չէ՞ որ մարզպետը Վահե Հակոբյանն էր, մարդ, ով խոշոր գումարների եւ կապերի է տիրապետում:

Սակայն ինչքան էլ վարչապետը մարզում զսպվածություն է փորձել ցուցաբերել, որպեսզի հանկարծ չնեղացնի մարզպետին, բայց այցն առանց միջադեպի չի անցել:

Գորիսի համայնքապետարանի մուտքի մոտ վարչապետն ընկնելուց է պրծել։ Բանն այն է, որ առաջին աստիճանի մոտ կիսափակված փոս է եղել, ինչը չի վրիպել վարչապետի աչքից եւ դիտողություն է արել Գորիսի երիտասարդ համայնքապետ Առուշ Առուշյանին, ով պակաս գումարների եւ լծակների չի տիրապետում:

Ի դեպ, այս այցը կարելի էր նաեւ համարել Առուշանյանի համար կարևոր քննություն, քանի որ նշանակումից այս կողմ իր հետ կապված վատագույն казус-ն է եղել: Մինչ այդ, իր նշանակումն իշխանությունների կողմից ընկալվել է բարեփոխումների համատեքստում եւ իբրեւ հեղափոխություն այս մարզում:

Արիանա Հովսեփյան

newspress.am

9 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: