04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Կհրատարակվի «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար՝ նվիրված Սուրբ Հովհան Որոտնեցուն

Կհրատարակվի «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար՝ նվիրված Սուրբ Հովհան Որոտնեցուն

Հայրենապաշտ մի խումբ սիսիանցիների նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ խմբագրությունը սկսում է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարի նախապատրաստական աշխատանքները:

Համարը նվիրված կլինի միջնադարյան հայ նշանավոր փիլիսոփա, մանկավարժ եւ եկեղեցական գործիչ Սուրբ Հովհան Որոտնեցուն:

Հովհան Որոտնեցին Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր դեմքերից է (1315-1388թթ.):

Սյունիքի Որոտան գավառի Վաղատին գյուղում ծնված Որոտնեցու գործունեության ամենաերեւելի էջերից մեկը Տաթեւի տիեզերահռչակ համալսարանի հիմնադրումն է: 

Որոտնեցու դերը բացառիկ է հատկապես անտիկ փիլիսոփայության խոշորագույն մտածողներից մեկի՝ Արիստոտելի (մ.թ.ա. 384-322) իմաստասիրական ուսմունքի, մասնավորապես նրա տրամաբանական երկերի հետ ունեցած առնչությունների տեսակետից:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել եռամեծար փիլիսոփա, Սուրբ Հովհան Որոտնեցուն նվիրված համարի նախապատրաստական աշխատանքներին, կարող են իրենց առաջարկությունները, հոդվածները, ուսումնասիրությունները ներկայացնել թերթի խմբագրություն մինչեւ ս.թ մայիսի 30-ը:

«Սյունյաց երկիր» 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: